Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է Դոնբասում ռազմական ներկայությունն ավելացնելու համար՝ խոստանալով իրավիճակի սրման դեպքում «համարժեք պատասխան տալ» |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում հակամարտության սրման համար մեծացնում է ռազմական ներկայությունը և բարձրացնում իր բանակի մարտունակությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Մոսկվան վերջին օրերին ակտիվացրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաև սահմանին կենտրոնացրել է կանոնավոր բանակի ստորաբաժանումներ:

«Ռուսական օկուպացիոն զորքերը շարունակում են սադրիչ գնդակոծություններ իրականացնել ուկրաինացի պաշտպանների դիրքերի ուղղությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման համար նրանց մեղադրելու նպատակով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով