2021-04-03-d8faef97-6e43-440b-8def-35c9236d4afe.jpeg

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայում ռազմական ներկայության համար |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայության համար՝ նշելով, որ նման քայլը կխորացնի լարվածությունը սահմանին՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:

Պաշտոնական Մոսկվայի մեկնաբանությունները հետևել են Ուկրաինայի արևելքում ռուսական զորախմբերի տեղակայման վերաբերյալ  ՆԱՏՕ-ի բարձրաձայնած մտահոգությանը:

Վերջին շաբաթներին իրավիճակը խիստ սրվել է ռուս-ուկրաինական սահմանին: Ավելի վաղ ռուսական կողմը նշել էր, որ Դոնբասում հակամարտության սրումը կարող է «ոչնչացնել» Ուկրաինան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն