Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածից երեխա է զոհվել |tert.am|

tert.am: Դոնեցկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի պահին բակում խաղաղ բնակիչներ են գտնվել: Կատարվածի հետևանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխան: Տեղի բնակչուհիներից մեկն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են:

Բացի այդ, հաղորդվում է որ շաբաթ ավելի վաղ՝ հուլիսից ի վեր առաջին անգամ, հրետանի է կիրառվել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության դեմ կրակ բացելիս:

Ռազմական բախումները Դոնեցկում և Լուգանսկում շարունակվում են 2014 թվականից ի վեր, երբ վերոնշյալ շրջաններն անկախություն հռչակեցին Ուկրաինայից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության զոհ է դարձել 13 000 մարդ:

Փետրվարից ի վեր իրավիճակը կրկին սկսել է սրվել: Մասնավորապես, հարձակում է իրականացվել Դոնեցկի ազգային ոստիկանության գումարտակի հրամանատարի դեմ, ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի արվարձանների ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով