tert.am: Ֆրանսիայում մեկնարկել է երրորդ համազգային «լոքդաունը»՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճով, ինչի ֆոնին երկրի հիվանդանոցներն արդեն գերծանրաբեռնվածության շեմին են:
Ինչպես հայտնում է BBC News-ը, բոլոր դպրոցներն ու ոչ պահանջված խանութները կփակվեն 4 շաբաթով: Բացի այդ, 19:00-06:00-ն պարետային ժամ է հայտարարվել երկրում:
Նշվում է, որ ուրբաթ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող կորոնավարակակիրների թիվն ավելացել է 145-ով, որը ամենամեծ մեկօրյա ցուցանիշն է հինգ ամսվա ընթացքում:
Associated press-ի փոխանցամբ՝ Լիոն քաղաքի գլխավոր մարզադաշտում զանգվածային պատվաստումների կետ է բացվել Զատկի հանգստյան օրերին: Հազարավոր մարդիկ երկրով մեկ տոներն անցկացնում են պատվաստման համար հերթերում: