Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքի առաջնորդի կարգավիճակում |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Պոզներ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում հայտնել է, որ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ: Մասնակցելու եմ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով, հավանաբար երկու կուսակցություն կլինի», – հայտարարել է Քոչարյանը, սակայն չի մասնավորեցրել, թե որ կուսակցությունները դաշինք կկազմեն արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:
Ինչպես նշվում է, հաղորդաշարին Քոչարյանը կհյուրընկալվի 2021 թվականի ապրիլի 5-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով