Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ իրավաբանների՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանին, Արմեն Տեր-Տաճատյանին ու Թաթուլ Խուդատյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ: 

Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև