2021-04-06-07241b22-b3b5-4b1a-887e-51d6e48e1443.jpeg

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ համաձայնության եկանք. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Օթար Շամուգիայի գլխավորած լայն կազմով պատվիրակության հետ եկանք համաձայնության, որ խաղողի Մսխալի, Սապերավի և Ռքացիթելի սորտերից պատրաստված գինիները, անկախ մակնշման ձևից (բացի վրացերեն մակնշումից) կարող են անարգել անցնել Վրաստանի տարածքով և շուկայահանվել արտաքին շուկաներում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 
 
«Կախեթ խաղողի սորտի մակնշման շրջանակում պայմանավորվեցինք դիտարկել երկու մոտեցում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, որի մասին առաջիկայում կմանրամասնեմ»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն