Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը. ԱՆ |tert.am|

tert.am: Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին: Սա համարվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կարգ կա, ըստ որի, բոլոր դեղերը չեն, որ պետք է պարտադիր գրանցվեն, հետո կիրառման թույլտվություն ունենան: «Ելնելով համավարակի պայմաններից, արագ որոշում կայացնելու անհրաժեշտությունից, երկրում արտակարգ դրությունից՝ մենք «Спутник V»-ին տվել ենք կիրառման թույլտվություն՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը: Այն հիմա էլ է մեզ համար չափազանց անհրաժեշտ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև