2021-04-08-803f96dc-626e-496d-8a8b-12f44373a026.jpg

Ընթանում է ՍԴ նախագահի նախկին խորհրդականի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի

Վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի եւ նրա կողմից կայացրած որոշման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը և Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել դատարան, որով պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն