2021-04-08-43dd2191-2c47-4f45-92e3-44abed2662f3.jpg

Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել են նույնը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների, մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները որոշ դեպքերում նախընտրում են արտերկիր ուղարկել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Ուղարկում են, մենք ևս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի ու մարդիկ ունենան պատասխաններ: Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված ու մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», -ընդգծեց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն