tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման և վերականգնման ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, իրականացվող նախագծերի թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) և Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները:
Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհի երկարությունը կազմում է 66 կմ: Նախատեսվում է նաև 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել Խանլիգ բնակավայրից մինչև Կուբաթլու (Որոտան) քաղաք: