2021-04-09-3fea8b95-a69d-46c9-93a5-3631e977a2fa.jpg

ՊՆ աշխատակիցները երեկվանից չեն կարողանում դուրս գալ շենքից. անհետ կորած զինծառայողների հարազատները շրջափակել են շենքը |armtimes.com|

armtimes.com: Երեկվանից պաշտպանության նախարարության մուտքերը և ելքերը անետ կորած և զոհված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել: Հարազատները պնդում են՝ մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, թե որտեղ են իրենց զավակաները, չեն հեռանալու: 

ՊՆ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ նախարարության շենքից: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնում են, որ ամբողջ գիշեր լուսացրել են իրենց աշխատասենյակների պատուհանների մոտ, մի շարք աշխատակիցներ էլ նշում են՝ տարբեր հարցերով դեռ երեկ դուրս են եկել ՊՆ շենքից և այլևս չեն կարողանում վերադառնալ իրենց աշխատանքին:

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները լրատվամիջոցներին չեն թույլատրում լուսաբանել, տեսանկարահանել ակցիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն