Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև