Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել ԱԺ-ից, դա հակասահմանադրական նախագիծ էր․ Արման Թաթոյան

Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով: Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է»,- գրել է Թաթոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով