2021-04-12-6cc8826a-b2c2-41a1-a1a8-f8d0f3c7cc5a.jpg

ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից:

«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ դա պետք է ենթադրի մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն: «Եվ ես հույս ունեմ, որ մեր դեղագործական ընկերությունները՝ գնահատելով շատ կարևոր պատվաստանյութի արտադրության կարևոր հանգամանքը՝ շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն