Սերգեյ Լավրովը կմասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին ադրբեջանական «ONA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հաջորդ շաբաթ Բաքուն եւ Երեւանը միաժամանակ կհայտարարեն նախարարների հանդիպման ամսաթիվը: Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու դրան», – ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով