Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Covid-19-ի թեստ։

Պաշտպանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանը այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Դատավոր Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 4-ին:

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13:00-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով