2021-04-14-1aa329c5-15ea-47a7-b319-b9ff8db02a62.jpg

Ավստրիան պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար |tert.am|

tert.am: Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումն անցկացնելու համար, եթե կողմերը որոշեն հանդիպել այդ երկրի տարածքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Նման գագաթնաժողով անցկացնելու, ինչպես նաև դրա անցկացման վայրի ու ժամանակի մասին որոշումը կայացնելու են երկու երկրները: Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բարձր մակարդակով բոլոր տեսակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ»,- ասել է ասվստրիական արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկիրը կարող է նման գագաթնաժողովի անցկացման վայր դառնալ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն