Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Դագմարա Բեյտներե-Լե Գալլայի հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

Բեյտներե-Լե Գալլան բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լատվիական հարաբերությունների խորացման գործում և նշել, որ վերջին տարիներին հայկական հարուստ մշակույթի ներկայացումը և բարձ մակարդակի միջոցառումների անցկացումը Հայաստանն ավելի տեսանելի է դարձրել Լատվիայում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձել է անել առավելագույնը, որպեսզի չզգացվի Լատվիայում ռեզիդենտ դեսպանություն չունենալու հանգամանքը՝ մեծ ուշադրություն դարձնելով նաև խորհրդարանականների հետ շփումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի աշխուժացմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն