2021-04-14-5f92fff2-d5b2-4d7e-81e6-cf6a834c0b58.jpg

Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն