Եվրոպական առաջին երկիրը հայտարարել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Դանիան նախօրեին հայտարարել է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին, գրում է France 24-ը՝ նշելով, որ Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն այդ քայլին է դիմել՝ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունների կասկածների պատճառով։ Այս մասին րագրողներին հայտարարել է Դանիայի առողջապահության վարչության տնօրեն Սորեն Բրոսթրոմը։

Նրա խոսքով՝ «առկա է պատվաստանյութից հետո թրոմբոզի առաջացման վտանգ, ինչը կարող է արձանագրվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մինչև տասը օրվա ընթացքում»։

Դանիայի առողջապահության վարչությունը նաև ընդգծել է՝ «իրավիճակից կախված` կարող է կրկին կիրառել պատվաստանյութը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն