Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վաճառքի պայմանագիր է կնքվել |tert.am|

tert.am: Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժին գնելու վերաբերյալ համաձայնության են հասել, հայտնում է Tehran Times թերթը։

Պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում Իրանի դեսպանության և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջև։ Ջալալին հայտնել է, որ պատվաստանյութը կներկրվի 7 ամսվա ընթացքում՝  մայիսի 22-ից մինչև դեկտեմբերի 21-ը։

Անդրադառնալով ավելի վաղ ձեռք բերված համաձայնությանը՝ Ջալալին նշել է, որ մինչ այժմ ներկրվել է 520 հազար դեղաչափ։

Բացի ներկրման վերաբերյալ պայմանագրերից, իրանական երկու ընկերություններ պայմանագիր են կնքել՝ ռուսական կողմի հետ համատեղ արտադրություն սկսելու համար։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն