ՀՀՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը  դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Այս մասին  տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

ՀՖՖ-ն ու Մելիքբեկյանը պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որը պարունակում է զրպարտության հատկանիշներ: Նա նշել է, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով