ՌԴ ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում ձերբակալված ուկրաինացի հյուպատոսին խորհուրդ է տվել հեռանալ երկրից |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին խորհուրդ է տվել հեռանալ երկրից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել է Ռուսաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին, որին այսօր կանչել են ԱԳՆ:

«Ռուսական կողմն ընդգծել է նմանօրինակ գործունեության անթույլատրելիությունը, որը համատեղելի չէ հյուպատոսության աշխատակցի կարգավիճակին և վնաս է հասցնում Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով