ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով |tert.am|

tert.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար:

«Պատասխան միջոցներ կընդունենք, որոնք կստիպեն այդ սադրանքի հեղինակներին գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խախտելու պատասխանատվության իրական ծավալը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: ԱԳՆ-ից հավելել են․ «Չի կարելի չնկատել նաև ամերիկյան հետքը»

Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավո պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն