azatutyun.am: «Նախագահական ընտրությունները Սիրիայում կկայանան մայիսի 26-ին», – այսօր նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը։
Դամասկոսում կայացած լիագումար նիստի ժամանակ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա ալ Սաբաղը հայտարարել է, որ թեկնածուների առաջադրումը կշարունակվի 10 օր՝ ապրիլի 19-ից 28-ը։