Ես տեղյակ չեմ՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ինձ դա չի հետաքրքրում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ |tert.am|

tert.am: Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին հարցին՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով՝ մանրամասների չի տիրապետում:

«Բորիս Ավագյանը այս պահին Արցախում որևէ պաշտոն չունի, այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ինձ հետաքրքիր չէ՝ երբ է նա ազատվել պաշտոնից: Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ երբ է ազատվել պաշտոնից »,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի կողմից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով