Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք․ ունենք մահվան 24 դեպք․ ԱՆ

Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ն` առողջացած, 3919-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942001 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև