Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: