Պետդուման արգելել է քաղծառայողներին և զինվորականներին երկքաղաքացիություն ունենալ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենքների փաթեթ, որով արգելք է սահմանվում օտարերկրյա քաղաքացիության և կացության թույլտվության ունեցող պետական գործունեություն իրականացնող անձանց համար:

Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ նշելով, որ փաստաթղթերը պատրաստվել են նորացված Սահմանադրության դրույթների մշակման նպատակով:

Առաջին փաստաթղթով հստակեցվում են «որոշ օրենսդրական ակտերի դրույթներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ պետական և մունիցիպալ պաշտոնների, պետական և քաղաքային ծառայության և այլ պաշտոնների փոխարինման հետ կապված», – ասված է Պետդումայի կայքում:

Արգելքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, զինվորականներին, դիվանագետներին, ինչպես նաև ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարին:

Երկրորդ օրենքը ենթադրում է փոփոխություններ կատարել ՌԴ աշխատանքային օրենսգրքում: Փաստաթուղթն արգելում է պետական անձնակազմին տրամադրել օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության թույլտվություն այլ երկրում, եթե նրանց աշխատանքի բերումով անհրաժեշտ է տիրապետել պետական գաղտնիքի: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն