Հադրութի և Շուշիի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան. Արցախի նախագահ

2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան:
 
Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո:
Մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:
 
Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով