Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել

 Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև ապրիլի 20-ին անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: 

«Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ-ին հայտնում են, որ խորհրդատվությունները հաստատել են սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն