Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հաղորդում է RT-ն:

«Մենք ԱԹՍ-ներ ենք վաճառում նրանց, ովքեր դիմում են, մենք որևէ նախապայման առաջ չենք քաշում այդ հարցում: Ուկրաինայի հետ այս գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր արտադրանքի կարիքը կունենա, ապա ինչպես մենք ենք նրանցից C-400 գնել, այնպես էլ մեր արտադրանքը կվաճառենք նրանց»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է նաև, որ Անկարան լավ փոխհարաբերություններ ունի թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով