2021-04-21-ff54ad72-0044-4fdc-858a-6f956d464ab6.jpg

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում,  ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն