ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Իրանը չի ստացել 16,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութ․ Ռոհանի |tert.am|

tert.am: Այսօր Իրանի Իսլամական Հանրպետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը համաձայնության է եկել COVAX ծրագրի միջոցով կորոնավիրուսի դեմ 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութի գնման վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով գործընթացը ձախողվել է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի պետական հեռուստաընկերությանը։

«Եթե ամերիկյան պատժամիջոցները չլինեին, ապա COVAX ծրագրի միջոցով պատվաստանյութերը Իրանում կլինեին Իսֆանդ (ըստ իրանական օրացույցի փետրվարի 19-ից մինրև մարտի 20-ը) ամսվա ընթացքում և այսօր միլիոնավոր մարդիկ պատվաստված կլինեին», – ասել է Ռոհանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով