tert.am: Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ժամանել է Չեխիայի ԱԳՆ, որտեղ նրան հրավիրել են ռուս և չեխ դիվանագետների փոխադարձ արտաքսման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեսպանը չի պատասխանել լրագրողների հարցերին և անմիջապես մտել է ԱԳՆ շենք: