Ուկրաինայում Վրաստանի դեսպանը տևական ընդմիջումից հետո վերադարձել է Կիև |tert.am|

tert.am: Տևական ընդմիջումից հետո Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վերադարձել է Կիև: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ սա ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:

Նախօրեին Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հանդիպել է Վրաստանի դեսպանի հետ, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են վրաց-ուկրաինական հարաբերությունների զարգացման ակտիվացման, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթություններում փոխգործակցության ակտիվացման ձգտումը` տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով:

Կողմերը քննարկել են տարվա ընթացքում բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ժամանակացույցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով