2021-04-22-7f49859c-4a78-4ff4-8a13-52320b9b0189.jpg

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից) կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում:

Մուտքն ազատ է, այցելության ժամերը՝ 11:00-ից 17:00:

Քաղաքապետարանը նշում է, որ ցուցադրվելու են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 100-ից ավել լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն