Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: