Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մենուա Հովսեփյանի ձերբակալման որոշումը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը։ Այս մասին ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։

Հովսեփյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանություն կազմակերպելը։ 

Հովսեփյանը բերման ենթարկվելուց հետո հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ հայտնելով, որ իր նկատմամբ ոստիկանությունում, մինչև Քննչական կոմիտե ներկայացնելը, նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն