tert.am: Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդառնալով անվտանգության հարցերին։
«Հիմա իշխանություները խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը երկկողմ պայմանագրով ունի պարտավորություն, որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից մեզ պաշտպանելու։ Այո՛, ունի, բայց ռազմաքաղաքական դաշնակից նշանակում է՝ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում եք՝ դու քո բանակով և Ռուսաստանը իր բանակով»,–ասաց նա և նկատեց, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները մասնակցում են այդ դաշինքին՝ ամեն մի երկիր իր բանակով։
«Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը՝ հինգ տարին մեկ եռամսյա ինչ–որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ չես կարող»,–ասաց նա։ Երկրորդ նախագահը օրինակ բերեց՝ ՆԱՏՕ–ում պարտադիր նորմ է, որ անդամ երկրները ՀՆԱ-ի երկու տոկոսը ծախսեն պաշտպանության հարցերի վրա։
«Եթե քո բանակը մարտունակ չէ, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր մենք ունենք, սա նշանակում է իրոք մենք պետք է ասենք, մենք ի վիճակի չենք պահել, Ռուսաստանը պետք է մեզ պահի, ուրեմն դու փոխի կարգավիճակդ»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մենք չափազանց արագ տեմպերով պետք է վերականգնենք մեր հնարավրությունները, բանակը, հակառակ դեպքում ռազմաքաղաքական դաշինքը իմաստազուրկ է, քանի որ մի կողմը բավարար չափով ներդրում չի անում այդ դաշինքին մասնակցելու համար։
«Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ։ Այո՛, ունենք Ռուսաստան, որը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր մասը պարտավորությունների չենք կատարում, կամ ի վիճակի չենք կատարել, ապա մեծ հարց է՝ մեր անվտանգությունը իսկապես երաշխավորված է, թե երաշխավորված չէ և դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը այսպիսի հայտարարություններ է անում, որովհետև տեսնում է, թե ինչ կատարվում մեր երկրում, տեսնում է մեր վիճակը և այդ ամենը տեսնելով՝ ինչ ուզում, ասում է, ոնց ուզում ոտնահարում է մեր