Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է համագործակցությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ:

Կողմերն ընդգծել են անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում:

Լավրովն ու Բիզլին նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն