Սա բարոյական հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան իր ելույթում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու վերաբերյալ։  Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով