Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում ներկա է գտնվել Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ս. Գայանե վանքում Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին և հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է ամերիկահայ հայտնի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով