2021-04-26-4670637a-3541-4276-8f64-f82e239e1493.jpg

Ապրիլի 27-ից ապրիլի 28-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշեն թաղամասի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն