2021-04-26-4e68cf09-bd7b-40ea-97e6-d17e3a1e6675.jpg

Քաշաթաղի Իշխանաձորի ենթաշրջանում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը:

Ուղղության մասին կտեղեկացվի նախապես:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն