2021թ.-ին կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր |hetq.am|

hetq.am:  Հայաստանում այս տարի նախատեսվում է իրականացնել շինարարականարդիականացման և վերակառուցման 8 ծրագիր` մարզերի և Երևանի բուժհաստատություններում։ Այս մասին այսօր հայտնեց Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը։

Ըստ նրա՝ մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հարցը շատ կարևոր էհետևաբար ԱՆ-ն քայլեր է ձեռնարկում դրա իրականացման համար՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզային բուժհաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանըենթակառուցվածքների բարելավմանն ու դրանց՝ սարքավորումներով հագեցմանը։

Մասնավորապես, 2021թ.-ին 6 շինարարական ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամորը մյուս տարի նախատեսվում է ավելացնել։ Իսկ Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 800 մլն դրամի կատարողական «Մարտունու» ԲԿի և 500-600 մլն դրամ՝ «Վայոց Ձորի» ԲԿի համար։

Այս վարկային ծրագրով 2020թ. հուլիսից արդեն սկսել են «Մարտունու» ԲԿի կառուցման աշխատանքներըորը նախատեսում են ավարտել 2022թ. հուլիսօգոստոս ամսիներին՝ սեպտեմբերից արդեն շահագործման հանձնելով 55 մահճակալ ունեցողամբողջովին կահավորված և արդիականացված բուժկենտրոն։

«Բժշկական կենտրոնը մատուցելու է երկրորդային մակարդակի հիվանդանոցային ծառայություններորոնք իրենց մեջ ներառելու են պոլիկլինիկական ծառայությունըլաբորատոր ախտորոշիչ ծառայություններըթերապևտիկ ծառայությունները՝ ինչպես մեծերիայնպես էլ երեխաների համարվիրաբուժական և ինֆեկցիոն ծառայություններ»,-ասաց Երվանդ Էլիբեկյանը։

«Մարտունու» ԲԿն այս պահին տեղակայված է խորհրդային ժամանակներում կառուցված եռահարկ մասնաշենքումորն Էլիբեկյանի խոսքով՝ շատ մեծ տարածք է զբաղեցնում, և ծախսարդյունավետության տեսանկյունից՝ նպատակահարմար չի եղել դրա վերանորոգումը։

Այս բուժկենտրոնն ամբողջովին նոր կառուցվող շենք է լինելու՝ մոդուլային տիպի։

Նման բուժհաստատություն է կառուցվելու է նաև Վայոց Ձորում: Այն լինելու է հենց մարզի բժշկական կենտրոնըորի շինարարական աշխատանքներըամենայն հավանականությամբկսկսվեն մինչև այս տարվա հուլիս և կտևեն մոտ երկու տարի՝ ավարտվելով 2023թ.-ին։

«Վայոց Ձորի բժշկական կենտրոնը նախատեսված է կառուցել 35 մահճակալ հզորությամբանհետաձգելի մահճակալներ են լինելու,- ասաց ԾԻԳ տնօրենը ։– Ավելանալու են այստեղ նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները»։

Էլիբեկյանը հույս հայտնեցոր մարզային երեք բուժհաստատությունները՝ Վայոց ՁորիԵղեգնաձորի և Վայքիկմիավորվեն և կտեղակայվեն նոր կառուցվող բժշկական կենտրոնում։

Թե’ «Մարտունու», թե’ «Վայոց Ձորի» ԲԿ-ներն ունենալու են ուղղաթիռի վայրեջքի համար նախատեսված տարածքներ։

Բացի այս ծրագրերից, անցյալ տարվանից սկսվել են նաև նախահաշվային աշխատանքներ՝ 12 բժշկական հաստատություններում արդիականացման ծրագրերի իրականացման մասով, որոնցից 2-ը լինելու են Երևանում՝ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում և «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ում.

«Երկուսում էլ կան ինչպես կառուցման, այնպես էլ վերանորոգման մասեր։ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ը կունենա մոտավորապես 425 մահճակալ, իսկ «Նորքը» 230 մահճակալ հզորություն (մահճակալների թիվը չի փոփոխվելու, հեղ. )»,-ասաց Ե. Էլիբեկյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն