<p hetq.am: class=”p1″>Երկարացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքների՝ առանց մաքսատուրք ԵԱՏՄ տարածք ներկրվելու ժամկետը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել այդ արտոնյալ սակագինը պահպանել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ՝ բժշկական որոշ ապրանքներ ազատվում են ներմուծման մաքսատուրքերի վճարումից` համաձայն Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թ. նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.32 կետի։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2021թ. մայիսի 2-ից և տարածվելու է 2021թ ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է բժշկական և ախտահանիչ միջոցների, դեղորայքի, ռեսպիրատորների, պաշտպանիչ ակնոցների, ռետինե ձեռնոցների և այլ բժշկական ապրանքների ու սարքավորումների արտադրության համար կիրառվող բաղադրիչներին և նյութերին, ինչպես նաև՝ հիվանդների տեղափոխման համար նախատեսված բոքսերին և պատգարակներին։
«Ներկայումս համաճարակային իրավիճակն աշխարհում կայուն չէ, այդ պատճառով Միության անդամ երկրները պետք է պատրաստ լինեն COVID-19-ի հետագահնարավոր տարածմանն ու իրավիճակի զարգացման տարբեր տարբերակներին համարժեք արձագանքմանը` հաշվի առնելով, որ համընդհանուր մոտեցում չկա»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: