Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել. Մարտակերտի վարչակազմի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: Այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը:

Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել:

 

Վան Նովիկով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն