ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար |azatutyun.am|

azatutyun.am: Զինված ուժերի գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշյալ հոդվածի տվյալ մասով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Մարտի սկզբին բարձրաստիճան զինվորականի պաշտպանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ գեներալը մեղադրվում է անփութության համար, սակայն չէր հայտնել, թե ՔՕ որ հոդվածով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն